Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգում դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական ԶԼՄ֊ները հայտնում են, որ կասկածյալը՝ 15-ամյա դեռահասը, որը սովորում է նույն դպրոցում, ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում՝ Ինջի Ուզմեզի մասնագիտական և տեխնիկական անատոլիական ավագ դպրոցի մոտ։ Ըստ հրապարակումների՝ երեքշաբթի առավոտյան զինված անձը կրակ է բացել դպրոցի մոտ, ապա դիմել փախուստի։
Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի տեղեկացմամբ՝ ձերբակալվել են նաև կասկածյալի մայրը, հայրը և պապը։
ԶԼՄ֊ները նշում են, որ տեսահսկման տեսախցիկների հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ենթադրյալ կասկածյալը հրացանը ձեռքին քայլում փողոցներով։ Ավելի ուշ արված կադրերում երևում է, թե ինչպես է նա զենքը ձեռքին փախչում դեպքի վայրից։ Սա 2026 թվականին Թուրքիայում դպրոցում կամ դպրոցի մոտ տեղի ունեցած արդեն երրորդ հրաձգության դեպքն է։