Միացյալ Նահանգներ

Ռոդրիգեսը «պատմական» է որակել Թրամփի հետ իր առաջին հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Ռոդրիգեսը «պատմական» է որակել Թրամփի հետ իր առաջին հանդիպումը

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում։

Սա Ռոդրիգեսի և Թրամփի առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր։  Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն այն որակել է «պատմական»։

«Մենք քննարկել ենք մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և համագործակցության օրակարգի զարգացումն այնպիսի ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքարդյունաբերությունը և անվտանգությունը», - գրել է Ռոդրիգեսը։

Նա շնորհակալություն է հայտնել Թրամփին հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո իր երկրին ցուցաբերած աջակցության համար։

«Մենք կշարունակենք առաջ մղել դիվանագիտությունը, որը կծառայի ազգային շահերին՝ միտված կոնկրետ արդյունքների և Վենեսուելայի ժողովրդի համար հավաքական օգուտների ձեռքբերմանը», - վստահեցրել է Ռոդրիգեսը։

Սեպտեմբերին ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վենեսուելայի իշխանությունները նավթի արդյունահանման վերաբերյալ համաձայնագրեր են կնքել ԱՄՆ իշխանությունների, ինչպես նաև Իսպանիայի, Իտալիայի, Կատարի, ԱՄԷ-ի և Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ։ Մասնավորապես, Ռոդրիգեսի խոսքով, ԱՄՆ-ի հետ նախագիծը նախատեսված է 25 տարվա համար և ներառում է Վենեսուելայի տարածքում նավթի 17 հանքավայրի շահագործում։ Նախագծի նպատակն է օրական արդյունահանել 1,5 միլիոն բարել նավթ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում