Ռուսաստան

Ռուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում. Լավրով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում. Լավրով

Ռուսաստանը ողջունում է կենսաանվտանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացումը և կոչ է անում խորացնել փոխգործակցությունը պրոֆիլային գերատեսչությունների գծով Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ողջունում ենք կենսաանվտանգության բնագավառում տարածաշրջանային համագործակցության զարգացումը և մեր կողմից պատրաստ ենք փոխգործակցության խորացման պրոֆիլային գերատեսչությունների գծով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում», - ասել է նա Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայի ազգային մակարդակով կատարմանը նվիրված սեմինարի մասնակիցներին հղած տեսաուղերձում։

Լավրովը հիշեցրել է, որ այդ գերատեսչությունների թվում են Առողջապահության բնագավառում համագործակցության խորհուրդը, Առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցումից  և տարածումից ԱՊՀ անդամ պետությունների տարածքների սանիտարական պահպանության խնդիրների համակարգող խորհուրդը, Բույսերի կարանտինի հարցերով համակարգող խորհուրդը և Անասնաբուժության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհուրդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում