Աշխարհ

Պակիստանի ԶՈւ-ն հետ է մղել թալիբների հարձակումն Աֆղանստանի հետ սահմանին. Reuters

1 րոպեի ընթերցում

Պակիստանի ԶՈւ-ն հետ է մղել թալիբների հարձակումն Աֆղանստանի հետ սահմանին. Reuters

Պակիստանի զինված ուժերը հետ է մղել թալիբների հարձակումն Աֆղանստանի հետ սահմանին՝ Գուլիստանի շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտի աղբյուրների։

Նշվում է, որ մարտի ընթացքում պակիստանցի ուժայինները չեզոքացրել են «Թալիբան»-ի մի քանի զինյալի։

Սեպտեմբերի 23-ին Պակիստանը հայտնել է իր օդային տարածք աֆղանական անօդաչու թռչող սարքերի ներխուժման մասին, ինչն Իսլամաբադում գնահատել են որպես «ինքնիշխանության խախտում» և «ագրեսիայի ակտ»։ Ի պատասխան՝ Պակիստանի ռազմաօդային ուժերը բարձր ճշգրտության հարվածներ են հասցրել Աֆղանստանի տարածքում 10 օբյեկտների, որոնք օգտագործվել են այդ ԱԹՍ-ներ արձակելու և պահելու համար։

Պակիստանյան տվյալներով՝ հարձակումների հետևանքով ոչնչացվել է 28 ահաբեկիչ։ Քաբուլը հայտնել է չորս խաղաղ բնակչի զոհվելու մասին:

Իրադրությունը սրվել է անցյալ շաբաթվանից, երբ Պակիստանի հյուսիս-արևելքում ոստիկանական բաժանմունքի վրա՝ մզկիթի մոտ, մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով առնվազն 24 մարդ էր զոհվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում