Եվրոպա

ԵՄ երկրներում ձգտում են նոր փոփոխություններ մտցնել միգրացիոն պայմանագրում

2 րոպեի ընթերցում

ԵՄ երկրներում ձգտում են նոր փոփոխություններ մտցնել միգրացիոն պայմանագրում

ԵՄ անդամ պետությունները քննարկում են ընդամենը 3 ամիս առաջ ուժի մեջ մտած Միգրացիայի և ապաստանի մասին պայմանագրում փոփոխությունների հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Euractiv-ը։

«Ազգային կառավարություններն արդեն հող են նախապատրաստում ԵՄ միգրացիոն օրենսդրության բարեփոխումների երկրորդ փուլի համար, և դա այն բանից ընդամենը մի քանի ամիս անց, երբ ուժի մեջ մտան սահմանների պահպանության և ապաստանի տրամադրման կանոնների մասշտաբային փոփոխությունները։ ԵՄ մի շարք երկրների նախարարներ շաբաթ օրը Մյունխենում կհանդիպեն՝ քննարկելու Միգրացիայի և ապաստանի մասին պայմանագրում հնարավոր փոփոխությունները», - հաղորդում է հրատարակությունը։

Օրակարգի առանցքային կետը կդառնա Եվրահանձնաժողովին ուղղված կոչը՝ մինչև 2027 թ. կեսերը մշակելու օրենսդրական փաթեթ, որն ուղղված կլինի ընթացակարգերի պարզեցմանը, գրում է հրատարակությունը՝ հղում անելով փաստաթղթին։

ԵՄ երկրների ներկայացուցիչները կքննարկեն ապաստան հատկացնելու ընթացակարգերի պարզեցումը և որոշակի դեպքերում պաշտպանության կարգավիճակից զրկելու գործընթացի դյուրացումը, մասնավորապես, այն անձանց նկատմամբ, որոնք ծանր հանցագործություններ են կատարել, որին կհաջորդի նրանց արտաքսումը։

Սպասվում է, որ խորհրդակցությանը կմասնակցեն 18 երկրի ներկայացուցիչներ՝ ինչպես ԵՄ անդամ պետություններից, այնպես էլ ԵՄ կազմի մեջ չմտնող երկրներից, օրինակ՝ Մեծ Բրիտանիայից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում