Աշխարհ

Հայտնի է Ղրղզստանի նախագահական ընտրությունների անցկացման օրը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Ղրղզստանի նախագահական ընտրությունների անցկացման օրը

Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները հաստատել են երկրում հերթական նախագահական ընտրությունների անցկացման ամսաթիվը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին Ղրղզստանի բարձրագույն օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2027 թվականի հունվարի 27-ին։

«Պատգամավորները քննարկել և ընդունել են «Ղրղզստանի Հանրապետության նախագահի ընտրությունների նշանակման մասին» որոշման նախագիծը։ Ղրղզստանի Հանրապետության նախագահի հերթական ընտրություններն անցկացվում են այն տարվա հունվարի չորրորդ չորեքշաբթի օրը, երբ լրանում է գործող նախագահի լիազորությունների ժամկետը»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Օրացույցի համաձայն՝ 2027 թվականի հունվարի չորրորդ չորեքշաբթին հունվարի 27-ն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում