Նորվեգիան ավելի քան 13 մլն դոլարի աջակցություն կտրամադրի պաղեստինցիներին
1 րոպեի ընթերցում

Նորվեգիայի կառավարությունը հինգշաբթի հայտարարել է, որ լրացուցիչ 125 միլիոն նորվեգական կրոն (13.17 միլիոն դոլար) կտրամադրի օկուպացված պաղեստինյան տարածքներին՝ ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի միջոցով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
Նորվեգիան 2024 թվականին ճանաչել է Պաղեստինի պետությունը և նախագահում է պաղեստինցիներին աջակցող միջազգային դոնորների խմբում։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն հայտարարել է, որ միջազգային աջակցության անհրաժեշտությունը «երբեք այսքան մեծ չի եղել»։
Էյդեն նաև քննադատել է օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափում Իսրայելի բնակավայրերի ընդլայնման քաղաքականությունը։
Կարդացեք հոդվածը` Русский