Պակիստանի և Իրանի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկել են տարածաշրջանային զարգացումները
1 րոպեի ընթերցում

Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ում հրապարակված գրառման մեջ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երկու պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունները և մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։
«Փոխվարչապետ/ԱԳ նախարարն ընդգծել է երկխոսության, դիվանագիտության և շարունակական ներգրավվածության կարևորությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության խթանման գործում։
Կողմերը պայմանավորվել են պահպանել սերտ շփումները»,- ասվում է գրառման մեջ։
Deputy Prime Minister/Foreign Minister Senator Mohammad Ishaq Dar @MIshaqDar50 met with Foreign Minister of Iran, H.E. Seyed Abbas Araghchi @Araghchi, on the sidelines of the 81st Session of the UN General Assembly in New York.
— Ministry of Foreign Affairs - Pakistan (@ForeignOfficePk) September 24, 2026
The two counterparts discussed bilateral relations… pic.twitter.com/6IuMoY1PJJ