Լավրովն Արաբական պետությունների լիգայի ղեկավարի հետ քննարկել է Պարսից ծոցում տիրող իրավիճակը
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ Ֆահմիի հետ քննարկել է Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Տեղի է ունեցել հրատապ մերձավորարևելյան օրակարգի հանգամանալից քննարկում՝ հաշվի առնելով Պարսից ծոցի պայթյունավտանգ իրավիճակը, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով», - ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԳՆ հաղորդագրության, շոշափվել է նաև իրադրությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, Լիբանանում և Սիրիայում։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլերայի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը կողմերը նաև քննարկել են Ռուսաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև համագործակցության հետագա ամրապնդմանն առնչվող գործնական հարցեր: