Ռուսաստան

Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին

2 րոպեի ընթերցում

Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին

Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ) հայտարարել է Ռուսաստանի տարածքում դիվերսիայի նախապատրաստումը կանխելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեն կանխել է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական օբյեկտներից մեկում դիվերսիա նախապատրաստող խմբի գործունեությունը»,- հայտնել են ՊԱԿ-ից։

Կոմիտեի տվյալներով՝ խմբի գործողությունները համակարգվել են Ուկրաինայի տարածքից, իսկ Բելառուսը նախատեսվում էր օգտագործել որպես տարանցիկ երթուղի՝ խմբի անդամներին սարքավորումներ, անօդաչու թռչող սարքեր և կապի միջոցներ փոխանցելու համար։

«Ստացված նյութերն օպերատիվ կերպով փոխանցվել են ռուսական կողմին։ Դիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլում։ Մի քանի անձ ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համատեղ Բելառուսի ՊԱԿ-ը միջոցառումներ է իրականացնում՝ պարզելու այլ անձանց ինքնությունը, որոնք կարող էին առնչություն ունենալ դիվերսիայի նախապատրաստման հետ։

«Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են։ Քննության շահերից ելնելով՝ լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվում»,- հավելել են գերատեսչությունից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում