Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Մեծ Բրիտանիայում ամերիկյան օբյեկտների համար մեծ ռիսկի առկայության մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Մեծ Բրիտանիայում ամերիկյան օբյեկտների համար մեծ ռիսկի առկայության մասին

ԱՄՆ Պետքարտուղարությունը նախազգուշացրել է Մեծ  Բրիտանիայի տարածքում ամերիկյան օբյեկտների համար մեծ ռիսկի մասին՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող RAF Fairford ավիաբազայի շրջակայքում հինգ անձի ձերբակալումից հետո։

«ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտները, հավաքները և կազմակերպությունները կարող են ենթարկվել մեծ ռիսկի։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել տեղական իշխանությունների ցուցումներին՝ անձնական անվտանգության ապահովման համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է Պետքարտուղարության  հայտարարության մեջ։

Գերատեսչությունը Մեծ Բրիտանիայում ամերիկացի քաղաքացիներին կոչ է արել զգուշություն ցուցաբերել։

Բրիտանական ոստիկանությունը սեպտեմբերի 27-ին հինգ տղամարդու է ձերբակալել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածներ հասցնելու նպատակով օգտագործված ավիաբազայի մոտ պայթուցիկ նյութերի և ահաբեկչության հետ կապված հանցագործությունների կասկածանքով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կասկածյալները պատրաստվում էին «մեծ վնաս» հասցնել և գտնվել են բրիտանական ու ամերիկյան իշխանությունների ուշադրության կենտրոնում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում