Եվրոպա

Նիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար

Նիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայում ուսումնական ենթակառուցվածքների զարգացման համար՝ ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման կարողություններն ավելացնելու նպատակով, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Դիլան Յեշիլգեզ Զեգերիուսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Այսօր մենք կհայտարարենք այն մասին, և դա միջոցների նոր հատկացում է, որ 10 միլիոն եվրո ենք հատկացնում Ուկրաինայում ուսումնական ենթակառուցվածքների համար», - նախարարն ասել է ԵՄ երկրների պաշտպանության նախարարների նիստի սկսվելուց առաջ։

Նա հիշեցրել է, որ Նիդեռլանդները դաշնակիցների հետ միասին մինչև այժմ վերապատրաստել է գրեթե 100 000 ուկրաինացի զինծառայողի, այդ թվում՝ եվրոպական նախաձեռնությունների շրջանակներում։

Հունիսին Նիդեռլանդներն ավարտել է իր մասնակցությունը ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման «Interflex» բրիտանական ծրագրին։ Ուսուցումն անցկացրել են 14 երկրի ռազմական հրահանգիչներ, իսկ համակարգումն իրականացրել է Մեծ Բրիտանիան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում