Եվրոպա

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է վարչապետ Մադյարին անձեռնմխելիությունից զրկելու օգտին

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է վարչապետ Մադյարին անձեռնմխելիությունից զրկելու օգտին

Հունգարիայի խորհրդարանը դատախազության պահանջով քվեարկել է վարչապետ Պետեր Մադյարի պատգամավորական անձեռնմխելիությունը դադարեցնելու օգտին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, Մադյարից բացի դատախազության պահանջով անձեռնմխելիությունից զրկվել են նաև երկու պատգամավոր։

Վարչապետ Մադյարին կասկածում են հեռախոս գողանալու մեջ։

2024 թվականի հունիսին Մադյարը, ով դեռ վարչապետ չէր, լեզվակռվի մեջ է մտել Բուդապեշտի ակումբներից մեկի այցելուի հետ։ Այն բանից հետո, երբ տղամարդը հեռախոսով նկարել էր քաղաքական գործչին, Մադյարը նրանից խլել էր սարքը, դրել իր գրպանը, իսկ ավելի ուշ՝ նետել Դանուբ գետը։

Այդ ժամանակ Մադյարը եվրապատգամավոր էր, սակայն ի պատասխան իրավապահ մարմինների միջնորդության, ԵԽ-ն մերժել էր նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջը։ Հետագայում, երբ նա 2026 թվականի մայիսին դարձավ հունգարական խորհրդարանի անդամ, դատախազությունը որոշեց քաղաքական գործչին զրկել անձեռնմխելիությունից՝ արդեն հենց երկրում հետաքննությունը վերսկսելու համար։

Քվեարկությունից առաջ Մադյարը խորհրդարանի պատգամավորներին ասել է, որ «հանցագործություն չի կատարել» և «պատասխանատվություն է կրում իր բոլոր գործողությունների համար»։

«Ով թաքցնելու ոչինչ չունի, բացահայտ ներկայանում է», — ասել է նա՝ անդրադառնալով իր ավելի վաղ հնչեցրած կոչին, որ իր կուսակցության պատգամավորները կողմ քվեարկեն իր անձեռնմխելիությունը վերացնելուն։

Մադյարը հերքել է, որ իր գործողությունները գողություն են եղել, և գործը, որի շրջանակում պատճառված վնասը գնահատվում է 300 դոլարից փոքր-ինչ ավելի, անվանել է քաղաքական դրդապատճառներով հարուցված։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում