Միացյալ Նահանգներ

Չինաստանը և ԱՄՆ-ն մտադիր են իրավահավասար հիմունքներով զարգացնել արհեստական ​​բանականության շուրջ երկխոսությունը

2 րոպեի ընթերցում

Չինաստանը և ԱՄՆ-ն մտադիր են իրավահավասար հիմունքներով զարգացնել արհեստական ​​բանականության շուրջ երկխոսությունը

Չինաստանը և Միացյալ Նահանգները իրավահավասար հիմունքներով կզարգացնեն միջկառավարական երկխոսությունը արհեստական ​​բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների հարցերի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը:

«Սա ոչ միայն կարևոր ուղի է աշխարհում ԱԲ-ի դրական ու համապարփակ զարգացմանն աջակցելու համար, այլև կառուցողական, կայուն ռազմավարական հարաբերություններ կառուցելու անքակտելի մասն է՝ հիմնված Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև հարգանքի, արդարության և հավասարության վրա», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ:

Ինչպես պարզաբանել է պաշտոնական ներկայացուցիչը, Պեկինը միշտ հանձնառու է «կառուցողական և պատասխանատու դիրքորոշմանը ԱԲ-ի գլոբալ կառավարման հարցերում ու մշտապես իր ավանդն է ներդնում՝ առաջարկելով չինական լուծումներ»: «Չինաստանը հետևողականորեն կողմ է հանդես գալիս, որ ՄԱԿ-ն առաջատար դեր խաղա արդար ու խելամիտ ԱԲ-ի գլոբալ կառավարման համակարգ ստեղծելու գործում», - հավելել է նա:

Ավելի վաղ, ինչպես հաղորդել էր Xinhua-ն, ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը հաղորդել էր, որ Նյու Յորքում առևտրատնտեսական բանակցությունների արդյունքների ամփոփումից հետո Չինաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվել են երկխոսություն վարել ԱԲ-ի հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում