Իրան

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է

1 րոպեի ընթերցում

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը գտնվում է ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում, ուստի հիմա հնարավորություն է ստեղծվել Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտել սեփական պայմաններով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:

«Պատերազմը պետք է ավարտվի որոշակի պահի։ Այն ավարտելու լավագույն ժամանակը հիմա է, երբ մենք գտնվում ենք ուժեղ դիրքում, հարգանք ենք վայելում, և երբ ամբողջ աշխարհն ընդունում է մեր հաղթանակը և ընդգծում, որ ԱՄՆ-ն, կանոններին հակառակ, հարձակվում է մեր դպրոցների, հիվանդանոցների և ենթակառուցվածքների վրա», - ասել է նա:

Փեզեշքիանն ընդգծել է, որ հունիսին ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը եղել է պատվաբեր, և դրա ոչ մի կետ չի ենթադրել կապիտուլյացիա:

Իրանի նախագահն ազգային միասնության կոչ է արել՝ նշելով, որ այդ դեպքում իրանցիներին հնարավոր չի լինի ոչնչացնել:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում