Ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Ozon-ի երկրորդ պահեստին
1 րոպեի ընթերցում

Օգոստոսի 23-ի գիշերը ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ozon-ի պահեստի. այս անգամ անօդաչու սարքերը հարձակվել են Օրենբուրգում գտնվող լոգիստիկ համալիրի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է РБК-ն։
Օրենբուրգի քաղաքապետ Ալբերտ Յումադիլովը հայտնել է, որ լոգիստիկ համալիրում հրդեհ է բռնկվել, որը, նրա խոսքով, արագ մարվել է։ Նա հավելել է, որ ոչ ոք չի տուժել։
Ozon-ի լոգիստիկ համալիրը գտնվում է Օրենբուրգի հատուկ տնտեսական գոտում։
Սա երկրորդ անգամն է, որ ուկրաինական ուժերը հարձակվում են Ozon-ի լոգիստիկ համալիրների վրա։ Օգոստոսի 22-ին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը հարձակվել են Սամարայի մոտակայքում գտնվող պահեստի վրա։ Նախկինում էլ հարվածներ են հասցվել Wildberries-ի լոգիստիկ համալիրներին ամբողջ Ռուսաստանում։
Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 23-ի գիշերը հրդեհ է բռնկվել Շուշարի գյուղի պահեստային համալիրում։ Քաղաքային իշխանությունները որևէ հայտարարություն չեն արել անօդաչու սարքերի հարձակման մասին։ Astra-ն, ականատեսների տեսագրությունները վերլուծելուց հետո, եզրակացրել է, որ հրդեհը տեղի է ունեցել Օզոնի պահեստից 350 մետր հեռավորության վրա գտնվող պահեստում։