Վրաստան

Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը

1 րոպեի ընթերցում

Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հոկտեմբերի 7-ին հայտնել է, որ կանխել է օտարերկրյա քաղաքացուն «Ուրան-238» ռադիոակտիվ նյութն ապօրինի վաճառելու փորձը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզական և օպերատիվ բաժինների աշխատակիցների համատեղ գործողության արդյունքում  ձերբակալել են Վրաստանի քաղաքացու՝ միջուկային նյութերի, մասնավորապես, «ուրան» ռադիոակտիվ նյութի ապօրինի շրջանառության համար։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը պլանավորել էր իր մոտ գտնվող «ուրան-238» միջուկային նյութը 700 000 դոլարով վաճառել օտարերկրյա քաղաքացու», - հաղորդագրությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է անցկացնում Վրաստանի Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե Վրաստանի քաղաքացին ինչ քանակությամբ ուրան էր պատրաստվում վաճառել օտարերկրացուն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում