Տնտեսություն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությանը, Բալաջարի կայարանից Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 9 վագոն՝ ընդհանուր 630 տոննա քաշով, ինչպես նաև 36 տոննա պրոպանով մեկ վագոն։

Մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել ավելի քան 49 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։ Միաժամանակ, Ադրբեջանից Հայաստան մինչ այժմ արտահանվել է շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում