Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական քննարկում անցկացնել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսին կոչ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական քննարկում անցկացնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Փայլանի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին քաղաքագետներ, գրողներ, բանաստեղծներ, լրագրողներ, մանկավարժներ, գիտնականներ, բանասերներ և այլ բազմաթիվ հայ մտավորականներ: Նրանք նաև աքսորվեցին Այաշ ու Չանղրը, ապա մեծ մասը սպանվեցին:

Թեև 1915 թ. կորուստները հնարավոր չէ վերադարձնել, սակայն միասնաբար ապրելու տեսակետից արժեքավոր է հասարակության հիշողության ներսում ստեղծված ցավերը ընդունելն ու իրար առողջացնելու ուղղությամբ աշխատելը: Խորհրդարանը պետք է վերականգնի իրավունքները ու պետք է ապրեցնի հիշատակն այն մտավորականների, որոնք աշխատում էին հանուն օսմանյան և հայ ժողովուրդների լուսավորության, ոտքի էին կանգնեցնում կրթական հաստատությունները, գրում էին, արտադրում, մտածում և որոնք սակայն սպանվեցին այս հողի վրա:

1915 թ. ապրիլի 24-ը ողջ աշխարհի կողմից ընդունված է որպես Հայոց ցեղասպանության մեկնարկի օր: Հայոց ցեղասպանությունը եղել է աշխարհի տասնյակ խորհրդարանների քննարկման առարկա, սակայն երբեք չի քննարկվել Թուրքիայի խորհրդարանի ներսում: Մինչդեռ, խորհրդարանը, որտեղ պետք է խոսվի մեծ աղետի մասին, հենց այն երկրի խորհրդարանն է, որտեղ պատահել է աղետը: Այսինքն` Թուրքիայի խորհրդարանը:

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը 104 տարի արդարության վերականգնում է պահանջում: Արդարությունը կարելի է վերականգնել միայն թուրք ժողովրդի խղճի մեջ ու Թուրքիայի խորհրդարանի ներսում: Խորհրդարանը, որ պետք է քննարկի հայ ժողովրդին պատուհասած աղետը, նախ պետք է լինի Թուրքիայի խորհրդարանը: Այս ուղղությամբ պահանջում ենք անցկացնել խորհրդարանական քննություն»,- ասված է հայտարարությունում:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի առաջին մեծագույն ոճրագործությունն էր:Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը:Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը,Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի`ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանըև այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա,Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Բրազիլիա, Դանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը:

Հայերեն English

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն Իրանին աջակցելու համար պատժամիջոցներ է սահմանել մի շարք կազմակերպությունների և անհատների նկատմամբ

Կալասը նշել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների միջև մեծ լարվածությունը Թրամփի օրոք

Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը պարտադիր չի  համարում ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համար

Կանադան 1,5 մլրդ դոլարի աջակցության փաթեթ է տրամադրում Կիևին. կալանիչ հրթիռների համար կհատկացվի 270 մլն դոլար

Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները

Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման նոր փուլ

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը

ՀՀ ՊՊԾ զինծառայողը Վրաստանում անցկացված ուժային եռամարտի Եվրոպայի գավաթի մրցումներում զբաղեցրել է առաջին տեղը

«Երևանյան բեսթսելեր». «Կարդինալը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. օգոստոս, 2026