Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը գոհունակություն են հայտնել շփումների ակտիվացման առիթով. մանրամասներ Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցից

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը գոհունակություն են հայտնել շփումների ակտիվացման առիթով. մանրամասներ Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ 

Հայաստանի վարչապետը նաև Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։

Նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51–րդ տարեդարձի առիթով։

Զրույցի ընթացքում նաև ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա–Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք–Կարս երկաթուղու բացումը՝ Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում