Ուղիղ առևտրի նոր քայլ կարգավորման գործընթացի շրջանակներում. Քըլըչը` Ախալքալաք-Կարս երկաթուղին Հայաստանի համար բացելու մասին

2 րոպեի ընթերցում

Ուղիղ առևտրի նոր քայլ կարգավորման գործընթացի շրջանակներում. Քըլըչը` Ախալքալաք-Կարս երկաթուղին Հայաստանի համար բացելու մասին

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ, որում վարչապետը հայտնում էր Ախալքալաք-Կարս երկաթուղին Հայաստանից արտահանման ու Հայաստան ներմուծման համար բաց լինելու մասին։ 

«Սա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ուղիղ առևտրի նոր քայլ է։ Հուսով եմ, որ այս նոր քայլը, որը նաև կզարգացնի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցությունը և զգալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության մեջ, օգտակար կլինի այս բոլոր երկրների համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Քըլըչը։

Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում