Քաղաքականություն

Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ. ԵԺԿ-ն՝ Հայոց ցեղասպանության մասին

1 րոպեի ընթերցում

Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ. ԵԺԿ-ն՝ Հայոց ցեղասպանության մասին

Եվրոպական խորհրդարանում ամենաշատ մանդատներ ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԺԿ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ ի հիշատակ և համերաշխություն։ Մենք պարտականություն ունենք արժանապատվորեն պահպանել նրանց հիշատակը և շարունակել արդարության հետապնդումը»։

Կուսակցությունը նաև կոչ է արել Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտության հետ։

«Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտության հետ և անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ՝ բացելով ավելի խաղաղ և համատեղ ապագայի ճանապարհ»,-հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում