Սփյուռք

Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբին

2 րոպեի ընթերցում

Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Սիրիայում գտնվող Հայաստանի մարդասիրական խմբին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արամ Ա Կաթողիկոսը, ողջունելով ներկաներին, կարևորել է մարդասիրական խմբի գործունեությունը:

«Որտեղ էլ գտնվենք, մեզնից յուրաքանչյուրն իր ձևով, իր մոտեցումով պետք է մասնակից դառնա Հայրենիքի հզորության հավաքական աշխատանքին, ինչը սովորական գործ չէ, այլ առաքելություն է: Այլ խոսքով, Հայաստանի հզորացումը Արցախով, մեր ժողովրդի բոլոր զավակների համար հայրենակերտման առաքելություն է: Այստեղ ձեր ներկայությունը մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության ներկայությունն է»,-ասել է կաթողիկոսը:

Արամ Ա Կաթողիկոսը նշել է, որ հայ ժողովուրդն արդարություն, խաղաղություն մարդասիրություն է տարածում ամեն տեղ:

«Ցեղասպան թուրքն ամեն տեղ մահ սփռեց, իսկ մեր ժողովուրդը վերածնվեց, կյանք տարածեց, և այդ առաքելությամբ լցված եք դուք: Կարծում եմ, որ լավ գիտեք, թե ինչպես ժամանակին Հայոց ցեղասպանությունից փրկվածներին սիրիացի ժողովուրդը սիրով ընդունեց, իր հացը կիսեց: Այսօր ձեր ներկայությամբ, ձեր մարդասիրական առաքելությամբ մեր սերն ու գնահատանքն եք հայտնում սիրիացի ազնիվ ժողովրդին»,-հավելել է կաթողիկոսը:

Սիրիայիժողովրդինմարդասիրականմասնագիտականօժանդակությունցուցաբերելունպատակովփետրվարի8-ին,հումանիտարականազերծողներից,բժիշկներիցևնրանցանմիջականանվտանգություննապահովողհայմասնագետներիցբաղկացածխումբը(ընդհանուր՝83անձ)ժամանելէՍիրիայիԱրաբականՀանրապետություն(ք.Հալեպ):ՀայմասնագետներըՀալեպիբացառապեսռազմականգործողություններիցզերծբնակավայրերումծավալելուենհումանիտարականազերծման,բնակչությանհակաականայինիրազեկման,բժշկականծառայություններիմատուցմանմարդասիրականգործունեություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում