Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել որոշման նախագծին, որով արգելվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մուտքը երկիր

2 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանն այսօր հավանություն է տվել որոշման նախագծին, որով արգելվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մուտքը երկիր: Բելառուսի ղեկավարության կողմից Վրաստանի հետ այցագրային ռեժիմ սահմանելու առնչությամբ Վրաստանի խորհրդարանն այսօր քննարկել է միջազգային հարաբերությունների կոմիտեի նախապատրաստած որոշման նախագիծը, որն առաջարկում է «ուժի մեջ թողնել Բելառուսի քաղաքացիների համար Վրաստան մուտքի անայցագիր ռեժիմըե, բայց արգելել «Բելառուսի այսօրվա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ մտնելու Վրաստանի տարածքե: Նախագծում նշվում է, որ «Բիշքեկի համաձայնագիրը միակողմանի կարգով խախտելու եւ Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմ սահմանելու Բելառուսի նախագահի որոշումը Վրաստանի խորհրդարանը դիտում է որպես անթույլատրելի քայլ միջազգային իրավունքի եւ միջպետական հարաբերությունների ընդունված էթիկական ձեւերի համարե: Ընդսմին փաստաթղթում ընդգծվում է, որ Վրաստանի խորհրդարանը «գիտակցում է, որ Բելառուսի ղեկավարույթան այդ քայլը ոչ մի ընդհանուր բան չունի բելառուս ժողովրդի ցանկությունների հետե: Խորհրդարանը հանձնարարել է Վրաստանի արտաքին գործերի, ներքին գործերի եւ արդարադատության նախարարություններին՝ կազմել «Բելառուսի այն ղեկավար անձանց ցուցակը, որոնք իրացնում են Վրաստանի նկատմամբ կայացված անբարյացակամ որոշումը եւ արգելել նրանց մուտքը Վրաստանե: Որոշման նախագծին համապատասխան, Վրաստանի արտգործնախարարությանը «կհանձնարարվի քննարկել Բելառուսի տարածքում Վրաստանի այն ներկայացուցիչների գտնվելու նպատակահարմարության հարցը, ովքեր աշխատում են Մինսկում գտնվող ԱՊՀ-ի ղեկավար մարմիններումե: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտնել է, որ փաստաթուղթը խորհրդարանի նստաշրջանի հաստատմանը կներկայացվի երկուշաբթի օրը՝ հունիսի 13- ին:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան