ԹԲԻԼԻՍԻ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանն այսօր հավանություն
է տվել որոշման նախագծին, որով արգելվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր
Լուկաշենկոյի մուտքը երկիր:
Բելառուսի ղեկավարության կողմից Վրաստանի հետ այցագրային ռեժիմ սահմանելու
առնչությամբ Վրաստանի խորհրդարանն այսօր քննարկել է միջազգային
հարաբերությունների կոմիտեի նախապատրաստած որոշման նախագիծը, որն առաջարկում է
«ուժի մեջ թողնել Բելառուսի քաղաքացիների համար Վրաստան մուտքի անայցագիր
ռեժիմըե, բայց արգելել «Բելառուսի այսօրվա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝
մտնելու Վրաստանի տարածքե:
Նախագծում նշվում է, որ «Բիշքեկի համաձայնագիրը միակողմանի կարգով
խախտելու եւ Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմ սահմանելու
Բելառուսի նախագահի որոշումը Վրաստանի խորհրդարանը դիտում է որպես
անթույլատրելի քայլ միջազգային իրավունքի եւ միջպետական հարաբերությունների
ընդունված էթիկական ձեւերի համարե: Ընդսմին փաստաթղթում ընդգծվում է, որ
Վրաստանի խորհրդարանը «գիտակցում է, որ Բելառուսի ղեկավարույթան այդ քայլը ոչ
մի ընդհանուր բան չունի բելառուս ժողովրդի ցանկությունների հետե:
Խորհրդարանը հանձնարարել է Վրաստանի արտաքին գործերի, ներքին գործերի եւ
արդարադատության նախարարություններին՝ կազմել «Բելառուսի այն ղեկավար անձանց
ցուցակը, որոնք իրացնում են Վրաստանի նկատմամբ կայացված անբարյացակամ որոշումը
եւ արգելել նրանց մուտքը Վրաստանե:
Որոշման նախագծին համապատասխան, Վրաստանի արտգործնախարարությանը
«կհանձնարարվի քննարկել Բելառուսի տարածքում Վրաստանի այն ներկայացուցիչների
գտնվելու նպատակահարմարության հարցը, ովքեր աշխատում են Մինսկում գտնվող ԱՊՀ-ի
ղեկավար մարմիններումե:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտնել է, որ փաստաթուղթը
խորհրդարանի նստաշրջանի հաստատմանը կներկայացվի երկուշաբթի օրը՝ հունիսի 13-
ին: