Հասարակական

Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում

1 րոպեի ընթերցում

 Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի hրավերով փետրվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ս. Տրդատի կամարի առջև, եղբայրական ողջագուրումից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո Մայր Աթոռի միաբանների թափորով առաջնորդվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարան, ուր կատարվել է միասնական աղոթք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, աղոթքից հետո Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը բարիգալստյան խոսքով ողջունել է Նորին Սրբություն Արամ Ա կաթողիկոսին: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում