Կառավարության կողմից համայնքներին տրամադրվող գումարները պետք է լինեն թիրախային. Սուրեն Պապիկյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համայնքներում 2008 թվականից մինչ այսօր կուտակված 42 միլիարդ դրամի ապառք կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարությունում համայնքապետերի հետ հանդիպմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ դրանք պարտքեր են, որոնք չեն հավաքագրվել նաև սխալ վարչարարության արդյունքում:

Անդրադառնալով կառավարության կողմից այս տարի համայնքներին հատկացվող 10 միլիարդ դրամ սուբվենցիաներին, Պապիկյանն ասաց, որ կառավարության կողմից տրամադրվող գումարները պետք է լինեն թիրախային: «Խոսքը վերաբերվում է ճանապարհաշինությանը, ջրահեռացմանն ու ջրօգտագործմանը: Այս տարի մի նոր ոլորտի ենք մենք աջակցություն ցուցաբերելու: Խոսքը վերաբերելու է համայնքներում բազմաբնակարան շենքերի տանիքների բարելավմանը»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա փորձը ցույց է տալիս, որ այն համայնքները, որոնք տարվա ընթացքում կարողանում են գեներացնել համապատասխան միջոցներ, ի վիճակի են իրենց համայնքի բնակիչների համար կարևոր խնդիրների լուծմանը միտված քայլեր ձեռնարկել: «Այս տարի մենք շեշտադրումը պետք է դնենք տնտեսական ենթակառուցվածքների վրա»,-հավելեց նա:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով