Չինաստան

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 15-ին Պեկինում հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Կողմերը, բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակն, ընդգծել են փոխգործակցության նոր ուղղությունների զարգացման և երկարաժամկետ պլանավորման կարևորությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում