Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը վարում է ինքնուրույն քաղաքականություն. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունը վարում է ինքնուրույն քաղաքականություն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստանում է ռուս գործընկերներից փորձել տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչի հիման վրա են հայտարարում, որ Հայաստանի վրա Միացյալ Նահանգների կողմից ճնշում է գործադրվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փաշինյանն ասաց Դիլիջանում՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի վերջին հայտարարությանը:

«Հայաստանի Հանրապետությունը վարում է ինքնուրույն քաղաքականություն, և կարծում եմ, որ եթե ոչ բոլորը, ապա շատերն են դա տեսնում: Եվ Հայաստանի այդ քաղաքականությունը շարունակվելու է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, թե Մոսկվան ու Երևանը փաստաթուղթ կստորագրեն կենսալաբորատորիաների վերաբերյալ՝ Փաշինյանը հայտարարեց. «Նման պայմանագիր նախկինում քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ: Մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի մեր գործընկերների հետ այդպիսի հարց չենք քննարկել: Անհրաժեշտ է պարոն Լավրովից ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչ նկատի ունի նա»:

Հարցին, թե արդյոք Հայաստանը դիտարկում է ամերիկյան զենք ձեռք բերելու հնարավորություն, Փաշինյանն ասաց. «Մենք որևէ կոնկրետ հնարավորություն և առաջարկություն այս պահին չենք տեսնում»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում