Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, հանրակրթական հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նրան մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Սուրեն Պապիկյանը նշել է, որ լավ ճանաչում է Տրդատ Սարգսյանին՝ որպես գործընկեր և, ողջունելով նրա վերադարձը հայրենի երկրամաս, համոզմունք է հայտնել, որ մարզպետի պաշտոնում Տրդատ Սարգսյանն իր իմացությամբ ու աշխատանքի նկատմամբ դրսևորած մեծ պատասխանատվությամբ կհաջողի մարզը տանել զարգացման ուղիով: Նախարարի պաշտոնակատարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանին և հաջողություններ մաղթել նրան իր հետագա գործունեության ընթացքում

Շարունակելով խոսքը՝ Սուրեն Պապիկյանն ասել է, որ երկիրը թևակոխել է նոր փուլ՝ նոր մարտահրավերներով, ու հավելել, որ բոլոր մարտահրավերները պետք է հաղթահարել համատեղ ուժերով, ինչի համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը ՀՀ Սամանադրության և օրենքների շրջանակներում մեծ պատասխանատվությամբ կատարի իր գործը:

Նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին՝ իր հանդեպ դրսևորած բարձր վստահության համար: Այնուհետև նշել է, որ արդեն ծանոթ է մարզում առկա խնդիրներին, որոնք լուծելի են , և որոնց լուծմանը կարող են հասնել համատեղ աշխատանքով և պատասխանատու գործունեությամբ: Մարզպետ Տ. Սարգսյանը կարևորել է մարզում տուրիզմի, գինեգործության, խաղողագործության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտների զարգացումը: Ավարտելով խոսքը՝ նորանշանակ մարզպետն ասել է, որ եկել է ծառայելու հարազատ մարզին, յուրաքանչյուր քաղաքացու և անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարզը դառնա լավագույններից մեկը:

Սուրեն Պապիկյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ մարզը կենսագործունեության տարբեր ոլորտներում ունի չիրացված պոտենցիալ: Իսկ իրացման համար կարևոր է համայնքների ղեկավարների կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը և նրանց լեգիտիմությունը՝ իրենց համայնքներում անդորր, կարգ ու կանոն, աշխատանքային ճիշտ հարաբերություններ հաստատելու համար: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բոլոր համայնքները պետք է ունենան զարգացման ողջամիտ ծրագրեր, որոնց իրականացման ճանապարհին ՀՀ կառավարությունը կլինի նրանց կողքին: Վերջում Սուրեն Պապիկյանը կրկին աշխատանքային հաջողություններ է մաղթել նորանշանակ մարզպետին, իսկ վայոցձորցիներին՝ սեր ու համերաշխություն, խաղաղություն ու արգասաբեր գործունեություն:

Հայերեն

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել