Մշակույթ

Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը նախատեսված է Էմանուել Մակրոնի ելույթը

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը նախատեսված է Էմանուել Մակրոնի ելույթը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Ֆրանսիան ազգային հարգանքի տուրք կմատուցի՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «France 24»-ը ՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակին:

Ազգային հարգանքի արարողությունը տեղի կունենա Փարիզում՝ հոկտեմբերի 5-ին: Նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Փարիզում, Հաշմանդամների հուշատանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում