Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսը պատրաստ է ընդլայնել հարաբերությունները Վրաստանի հետ

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի ներքին գործերի նախարար Իվանե Մերաբիշվիլիի հետ երկուշաբթի օրը կայացած հանդիպմանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ընդլայնել հարաբերությունները Վրաստանի հետ: Մերաբիշվիլիի հետ Լուկաշենկոյի հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է Բելառուսի նախագահի պաշտոնական ինտերնետ-պորտալում: «Բելառուսը լի է Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնելու եւ ընդլայնելու վճռականությամբե,-ասել է Լուկաշենկոն: Դրա վկայությունը, նրա խոսքով, Մինսկում Վրաստանի դեսպանության բացումն է եւ մոտ ժամանակներս նաեւ Վրաստանում Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության բացումը: Խոսելով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության մասին՝ Լուկաշենկոն նշել է, որ այսօրվա դրությամբ այն չի համապատասխանում Բելառուսի եւ Վրաստանի ներուժին: Ըստ նրա՝ անհրաժեշտ է ձգտել երկկողմ առեւտրի ծավալը հասցնելու տարեկան առնվազն 100 մլն դոլարի:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները