ԹԲԻԼԻՍԻ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր
Լուկաշենկոն Վրաստանի ներքին գործերի նախարար Իվանե Մերաբիշվիլիի հետ
երկուշաբթի օրը կայացած հանդիպմանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է
ընդլայնել հարաբերությունները Վրաստանի հետ: Մերաբիշվիլիի հետ Լուկաշենկոյի
հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է Բելառուսի նախագահի
պաշտոնական ինտերնետ-պորտալում: «Բելառուսը լի է Վրաստանի հետ
հարաբերությունները վերականգնելու եւ ընդլայնելու վճռականությամբե,-ասել է
Լուկաշենկոն: Դրա վկայությունը, նրա խոսքով, Մինսկում Վրաստանի դեսպանության
բացումն է եւ մոտ ժամանակներս նաեւ Վրաստանում Բելառուսի դիվանագիտական
ներկայացուցչության բացումը:
Խոսելով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության մասին՝ Լուկաշենկոն
նշել է, որ այսօրվա դրությամբ այն չի համապատասխանում Բելառուսի եւ Վրաստանի
ներուժին: Ըստ նրա՝ անհրաժեշտ է ձգտել երկկողմ առեւտրի ծավալը հասցնելու
տարեկան առնվազն 100 մլն դոլարի: