Մշակույթ

Դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ մեկնարկեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը

3 րոպեի ընթերցում

Դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ մեկնարկեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգային ծրագիրը նվիրվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին: Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) երեկոյին հանդես եկավ դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար ելույթ ունեցավ միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային ծրագիրը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Շատ եմ սիրում այս նվագախումբը, նախևառաջ, այն պատճառով, որ բազմաթիվ կոլեգաներ ունեմ այստեղ, որոնք իմ համակուրսեցիներն են. միշտ կարոտով ենք հանդիպում: Նվագախումբն ունի միջազգային բարձր մակարդակ, և ինձ համար մեծ պատիվ է ամեն անգամ նվագախմբի հետ Հայաստանում հանդես գալը, քանի որ տեղի ունկնդիրը շատ յուրօրինակ է, և ամեն մի արտիստ, որը Հայաստանից դուրս է աշխատում ու վերադառնում է Հայաստան, հուզմունքով է ելույթ ունենում: Ինձ համար այսօր այդպիսի օր է»,-ասաց Դուրգարյանը և մեծ հաջողություններ մաղթեց նվագախմբին:

Համերգային երեկոյին Նիկոլայ Մադոյանը կատարեց Վիվալդիի «Տարվա եղանակները: «Այն համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություն է, որի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում: Այն ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը»,-նշեց Մադոյանը: «Գինեսի» ռեկորդակիր ջութակահարը փաստեց`բազմիցս համագործակցել է Կամերային նվագախմբի հետ, անգամ տարիներ առաջ ներկայացրել են նույն ստեղծագործությունը: Եվ այժմ էլ ուրախ է կրկին ելույթ ունենալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ` պրոֆեսիոնալ դիրիժորի ղեկավարությամբ:

Վերոնշյալ ստեղծագործությունից բացի, համերգին հնչեցին նաև Սարյանի «Գառնին», Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու «Բերդ պարը»:

Կամերային նվագախմբի հաջորդ համերգը կայանալու է հոկտեմբերի 4-ին: Այն նվիրված է Ֆրանկոֆոնիային: Նվագախմբի հետ որպես դիրիժոր հանդես կգա Ռոբերտ Մլքեյանը:

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

Իրավունք

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ -ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցեր

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ -ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցեր

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Տնտեսություն

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայաստան

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մշակույթ

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Մարզեր

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևան

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

Հայաստան

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում