ԱԳ փոխնախարարն ընդունել է Ինդոնեզիայի Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահի պավիրակությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը հուլիսի 27-ին ընդունեց ՀՀ ԱԺ հրավերով Երևանում գտնվող Ինդոնեզիայի Հանրապետության Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահ դոկտոր Հ.Մահյուդինի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հանդիպման ընթացքում դոկտոր Մահյուդինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գոհունակություն՝ տեղի ունեցած արդյունավետ հանդիպումների համար։ Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահը տեղեկացրեց, որ խորապես ազդված է Ցեղասպանության թանգարան այցելությունից և կարևորեց բոլոր երկրների համատեղ ջանքերը մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման համար։

Կողմերն, անդրադառնալով երկու ժողովուրդների միջև բազմադարյա պատմական առնչություններին, վստահություն հայտնեցին, որ դրանք լավ նախադրյալ են հանդիսացել հայ-ինդոնեզական միջպետական վերընթաց զարգացող հարաբերությունների համար։ Եկուստեք կարևորելով երկու երկրների միջև արդյունավետ միջխորհրդարանական կապերը, ինչպես նաև երկու խորհրդարաններում գործող բաերակության խմբերի համագործակցությունը՝ հույս հայտնեցին, որ ակտիվ շփումները կտարածվեն և աստիճանաբար կընդգրկեն նաև բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում նաև երկու երկրների գործարարների միջև առավել արդյունավետ գործակցությունը, առևտրա-տնտեսական ցուցանիշների բարելավումը։

Գործարար շփումների խրախուսման համատեքստում, ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի մրցակցային առավելությունները, տարբեր տարածաշրջանային և միջազգային ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության շնորհիվ ստեղծված հնարավորությունները, ինչը ինդոնեզական ներդրողների համար նոր շուկաներ մուտք գործելու համար լավ հարթակ կարող է հանդիսանալ։

Կողմերն իրենց գոհունակությունն արտահայտեցին միջազգային կառուցների շրջանակում արդյունավետ համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ։

Շնորհակալություն հայտելով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Ինդոնեզիայի հավասարակշռված դիրքորոշման համար՝ ԱԳ նախարարի տեղակալ Ա․ Պապիկյանը ներկայացրեց խնդրի կարգավորման վերաբերյալ Հայստանի մոտեցումները, անընդունելի և վտանգավոր համարելով հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու փորձերը։ Ինդոնեզական կողմն, իր հերթին ևս, կարևորեց հակամարտության կարգավորումը բացառապես բանակցությունների միջոցով։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ