Արամ Ա կաթողիկոսն ու «Արմենպրես»-ի տնօրենը քննարկել են Հայաստանում և Սփյուռքում հայ մամուլի դերն ու մարտահրավերները
1 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ ՀայրապետըՊիքֆայայի Ս. Աստվածածին վանքի վեհարանում հուլիսի 10-ին ընդունել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենԱրամ Անանյանին։ Հանդիպմանը ներկա են եղել կաթողիկոսարանի տեղեկատվական բաժնի աշխատակիցները,«Ազդակ», «Զարթօնք» եւ «Արարատ» օրաթերթերի խմբագիրները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը Հայաստանում, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում հայ մամուլի դերի ու մարտահրավերների հետ կապված հարցեր։
Վեհափառը շեշտել է, որ հայ մամուլը հայ եկեղեցու և դպրոցի կողքին գործուն դերակատարություն ունի հայապահպանության համազգային առաքելության մեջ: