ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ճանաչողական այցով Գյումրիում էր

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՌԴ նորնաշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հուլիսի 5-ին ճանաչողական այցով Գյումրիում էր: Այցի շրջանակներում դեսպանը եղավը Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանում, ծանոթացավ հյուպատոսարանի աշխատանքին, եղավ նաև Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնում, 102-րդ ռազմաբազայում և սահմանապահ ջոկատում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեսպանը հանդիպեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: «Իմ պարտքն էր այցելել Գյումրի, այստեղ տեղում ծանոթանալ այն բոլոր կառույցների գործունեությանը, որոնք անչափ կարևոր են մեր համար: Սա իմ առաջին այցն է, բայց վերջինը չի լինի, հատկապես հաշվի առնելով պատմական շատ իրադարձություններ այս քաղաքի հետ կապված: Այս այցի ընթացքում ծրագրել եմ լինել այն բոլոր կառույցներում, որոնց գործունեությունը մեծ նշանակություն ունի մեր երկու երկների հումանիտար համագործակցության համար»,-Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ նշեց նորանշանակ դեսպանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնելով փաստեց՝ ռուսական կողմի հետ հարաբերությունները միշտ էլ լավ են եղել, սակայն սա չի նշանակում , որ չկան հարցեր, որոնք լուծում են պահանջում: Հարցերից Սամվել Բալասանյանն առանձնացրեց Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքից մինչև 102-րդ ռազմաբազ տանող մոտ 10 կմ ճանապարհի վերանորոգման խնդիրը: Խնդիրը տարիներ առաջ բարձրացվել է, սակայն մինչ այսօր լուծում չի ստացել, խոսքը վերաբերում է բազայի ծանր զինտեխնիկայի պատճառով վնասված ճանապարհին: «Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովին հարցը ներկայացվել է, նույնիսկ արդեն կար նախահաշիվ կազմած, սակայն դեռ սպասում ենք պատասխանին, հուսանք, ձեր շնորհիվ հարցը լուծում կստանա»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ խնդիր կա նաև Գյումրիում 8-րդ ռուսական թաղամասի հետ կապված: Թաղամասը, որը մինչ այս գտնվում է 102-րդ ռազմաբազայի հաշվեկշռում, առաջարկ է եղել հանձնել քաղաքի հաշվեկշիռ, ինչը մի շարք խնդիրներ կստեղծի համայնքի համար: Սամվել Բալասանյանը նաև փաստեց, որ ռուսական կողմը համաձայնել է վերանորոգել Գյումրու նախկին փոստի շենքը: «Շատ ուրախ եմ, որ հենց առաջին հանդիպման ընթացքում ձեր կողմից բարձրացվեցին խնդիրներ: Հուսամ, աշխատանքային լավ հարաբերություններից բացի նաև լավ բարեկամական հարաբերություններ կունենանք»,-նշեց դեսպանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար