Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։
Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունն ու զարգացնել երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցությունը։
Կողմերը կարևորել են ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ բարձր գնահատելով համատեղ աշխատանքը։
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ երկկողմ համագործակցության զարգացումը կնպաստի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի արդյունավետ լուծմանն ուղղված համատեղ ջանքերին։