Հայոց ցեղասպանություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը։

Նշվում է, որ ՌԴ դեսպանն ու դեսպանության ռազմական կցորդը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։

ՌԴ դեսպանությունը նաև հիշեցրել է, որ 1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական ​​դուման «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարություն է ընդունել՝ խորը կարեկցանք հայտնելով եղբայրական հայ ժողովրդին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում