Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով եւ մաղթել հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում:

Կողմերը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցերի լայն շրջանակ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում