Արայիկ Հարությունյանն ու Լենա Նազարյանն ամսվա վերջին կմասնակցեն «Երևան» հիմնադրամի դեմ դատին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Երևան» հիմնադրամում Ազգային անվտանգության ծառայության կողմից սկսած ստուգումները քաղաքական հետապնդում չի համարում, այլ օրենքի շրջանակներում իրականացվող քայլ: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ դեռևս Երևանի ավագանու կազմում լինելու ժամանակ ինքը խնդիրներ էր նկատել «Երևան» հիմնադրամի գործունեության մեջ: «ԱԱԾ-ն համապատասխան հայտարարություն տարածել է ու ասել կոնկրետ խնդիրն ինչումն է: Վերլուծություն կարվի և կհասկացվի, եթե չապացուցվի, դա կարող է դիտարկվել որպես հետապնդում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը: «Հիմնավոր փաստեր կա՞ն» լրագրողի ճշտող հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նկատեց, որ, եթե հիմա որևէ հայտարարություն անի, դա կդիտվի որպես ազդեցություն քննության վրա:

Նա նշեց, որ հունիսի 28-ին «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ մասնակցելու են դատի՝ ընդդեմ «Երևան» հիմնադրամի: «Երբ ավագանի էի, ասում էի՝ մարդիկ բողոքում են, որ Երևանի քաղաքապետարանի որոշակի ծառայությունների դիմաց քաղաքապետարանի աշխատակիցները կոչ են անում ու հորդորում, որ մարդիկ համարժեք վճարումներ կատարեն «Երևան» հիմնադրամ: Այն ժամանակ մարդիկ չէին վստահում նաև իրավապահ մարմիններին, դրա համար չէին դիմում նրանց: Այս կասկածները հաստատելու ու փարատելու համար ես ստացա ավտոտնակների երկու տարվա սեփականաշնորհման ցուցակներ, «Երևան» հիմնադրամից խնդրեցի տվյալ ժամանակահատվածում 100 հազար դրամ և ավելի վճարումներ կատարածների ցուցակը, որը բնականաբար, չստացա: Դրանք ստանալու դեպքում պետք է այս ցուցակը համադրեի մյուս ցուցակի հետ և, եթե ինչ-որ անձինք վճարումներ էին արել, նույն օրը կամ օրերին համապատասխան վճարումներ են կատարել նաև հիմնադրամ, սա կնշանակեր, որ այդտեղ կոռուպցիա կա»,-նշեց Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ դրա համար էլ մինչ ներքաղաքական իրադրությունների փոփոխությունն իրենք դատի էին տվել հիմնադրամին: «Հունիսի 28-ին ես ու Լենա Նազարյանը գնալու ենք ու պահանջենք այդ փաստաթղթերը»,-հավելեց պաշտոնյան: Նա նաև նկատեց, որ տեղեկություններ ուներ, ըստ որի, հիմնադրամը պետք է լուծարվեր, որի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, քանի որ լուծարվելու դեպքում պատասխանող կողմ չէր լինի, հետևաբար՝ հայցը չէր քննարկվի: Բայց թե որքանով է իր այդ գրառումն ազդել ԱԱԾ գործողությունների վրա, ինքը դժվարացավ նշել: Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց նաև իր ձեռքի տակ եղած փաստաթղթերն անհրաժեշտության դեպքում հանձնել ԱԱԾ-ին:

ԱԱԾ-ն հունիսի 13-ինստուգումներ էր իրականացրել «Երևան»հիմնադրամում, որից հետո «Երևան»հիմնադրամի տնօրենԱշոտ Ղազարյաննու Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալԽաչատուր Կիրակոսյանըձերբակալվել էին:

Հայերեն

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի