Երևան

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

2 րոպեի ընթերցում

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ համատիրությունների արմատական փոփոխությունն իր քաղաքական հանձնառությունն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ Տիգրան Ավինյանն այդ մասին հայտարարել է Երևանի ավագանու նիստի ժամանակ։

«Մենք փաստացի համատիրությունների գործառույթը վերցրել ենք մեր ուսերին, քաղաքի ուսերին. ամբողջ քաղաքում կապիտալ ներդրում ենք իրականացնում։ Այս տարվա վերջով 3060-3070 վերելակ կունենանք փոխարինված ամբողջ քաղաքում, և կմնա փոխելու ընդամենը 1300 վերելակ։ Մարդիկ շատ լավ հասկանում են, թե իրենց համատիրությունները ինչ գործառույթներ ունեն և  տեսնում ենք, որ համատիրություններն այդ գործառույթները փաստացի չեն կատարում, և այստեղ, կարծում եմ, որ մեր միջամտության կարիքը կա»,- ասել է Ավինյանը։

Նա մանրամասնել է, որ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, երբ մարդկանց հետո շփումների ժամանակ խոսք է գնացել համատիրությունների ոչ արդյունավետ աշխատանքի մասին և ինքը մարդկանց ասել է, որ համատիրությունների ներկայացուցիչներին հենց բնակիչներն են ընտրում, մարդիկ պնդել են, որ իրենք որևէ մեկին չեն ընտրել և չգիտեն, թե ինչպես են համատիրությունները ձևավորվել։

«Բոլոր այս դեպքերի համար պետք է նորմալ, նոր ընտրություններ կազմակերպվեն, և այդ պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի։ Պորտաբույծների... նստած մենակ իրենց աշխատավարձը ստանան։ Ես վստահ եմ, որ հավաքագրման տեսանկյունից էլ բազմաթիվ խնդիրներ կան, և նախկին իշխանությունները պորտաբույծներին օգտագործում էին ընտրությունների համար։ Եվ այդ նույն պորտաբույծների բավականին մեծ տոկոս մնացել և զբաղվում է պորտաբուծությամբ, և այդ պորտը պետք է կտրել»,- ասել է նա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում