Սուրեն Պապիկյանը Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ մարզպետին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով ներկաներին` նախարար Պապիկյանն արձանագրել է, որ հանրապետությունում թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված մթնոլորտը յուրաքանչյուրիս պարտավորեցնում է սեփական գործունեության առանցքը դարձնել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով վերապահված լիազորությունները: Անդրադառնալով ՏԻՄ գործունեության հաշվետվողականությանն ու թափանցիկությանը՝ նախարարը շեշտել է, որ հարկահավաքության և սեփական միջոցների կուտակման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն այսուհետ պետք է առավելագույնս բաց և հասանելի լինի համայնքի յուրաքանչյուր բնակչի համար։

Խոսելով սուբսիդավորման նոր ձևաչափի և դրա միջոցով համայնքների տարբեր ոլորտները զարգացնելու հնարավորությունների մասին` նախարարը նաև տեղեկացրել է, որ ՏԿԶՆ-ի կողմից նախաձեռնվել է օնլայն տեղեկատվական հարթակ ձևավորելու գործընթաց, որտեղ տարվա կտրվածքով համայնքները կներկայացնեն օտարման ենթակա հողերը և անշարժ գույքը։ Սուրեն Պապիկյանը խոսել է նաև Կոտայքի մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարների, Ծաղկաձոր քաղաքից զատ մարզի մյուս համայնքներում ևս զբոսաշրջությունը զարգացնելու անհրաժեշտության, ինչպես նաև համայնքների կողմից պատրաստի ներդրումային փաթեթներ ունենալու կարևորության մասին։

Իր հերթին, Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման պատասխանատու գործը վստահելու համար և ամրագրել, որ իր գործունեության հիմնական մեխը Կոտայքի մարզում լինելու է մարզի բնակիչների վերափոխումը ՀՀ քաղաքացու։ Նորանշանակ մարզպետը համայնքապետերին և մարզպետարանի աշխատակազմին հորդորել է առավելագույն հասանելիություն ապահովել քաղաքացիների համար, որպեսզի այսուհետ չլինի չարձագանքված կամ չլսված որևէ խնդիր կամ պահանջ:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով