Արագածոտնի մարզպետարանում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ նախարար Պապիկյանն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում մենք ունենք մի իրականություն, երբ անհրաժեշտ է հին ու նոր իշխանությունների միջև կամուրջ ապահովելով` իրականացնել իշխանության անցնցում փոխանցում, և այստեղ հատկապես կարևոր է համայնքային և մարզային իշխանությունների դերը։ Նախարարը վերահաստատել է իրական ժողովրդավարության հասնելու ճանապարհին ՏԻՄ-երի ժողովրդավար լինելու հրամայականը և նշել, որ այս գործընթացում առանցքային է, որպեսզի այսուհետ համայնքի ղեկավարն ու ավագանին գործեն բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթների և իրավասությունների շրջանակներում։ Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ երկրի համաչափ զարգացումը չպետք է այլևս մնա միայն թղթի վրա, և անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ մարզային և համայնքային իշխանություններն այսուհետ պետք է ներկայացնեն տարեկան օտարման ենթակա հողատարածքների և անշարժ գույքի պլան, որն առցանց պետք է հասանելի լինի բնակչությանը, միաժամանակ ընդգծելով, որ հարկերի հավաքագրումը և տվյալների բազան պետք է թափանցիկ և տեսանելի լինեն բոլորի համար։ Նախարարը անդրադարձել է նաև Արագածոտնի մարզի գյուղատնտեսության զարգացման հնարավորություններին, տնտեսական կարողությունների հզորացմանը, ինչպես նաև բարենպաստ ներդրումային դաշտ ձևավորելու անհրաժեշտությանը։ Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Աշոտ Սիմոնյանին պաշտոնում վերանշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ մարզի ղեկավարությունն ու աշխատակազմն ունակ են լուծել առաջադրված խնդիրները:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով