Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին տևական խաղաղության հասնելու պարտադիր պայման է. ԱԳՆ խոսնակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում պարտադիր պայման է հստակ, հավասարակշիռ ու տևական խաղաղության հասնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Այսօր մեր խնդիրն այն է, որ Ադրբեջանի իշխանությունը, որը 2003 թվականից բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ տևական և ամուր կարգավորմանը հասնելու ճանապարհը Ղարաբաղի հետ բանակցելն է: Մենք չենք հրաժարվում բանակցություններից, մենք որպես Հայաստան, որպես Արցախի երաշխավոր, շարունակելու ենք բանակցությունները, բայց միևնույն ժամանակ ասելով, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների մասնակից»,-ասաց Տիգրան Բալայանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ Արցախը պետք է լինի բանակցության կողմ, ներկայացնելով ԱԳ նոր նախարարի դիրքորոշումը՝ Տիգրան Բալայանը նկատեց, որ նոր բան չէ, որ Հայաստանը պնդում է Արցախի մասնակցության վերաբերյալ, այդ մասին տարիներ շարունակ ասվել է: «Պարզապես հիմա իրողություններ են փոխվել, որը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում»,-ասաց ԱԳՆ խոսնակը:

Լրագրողի ճշտող հարցին, թե ինչպիսի մեխանիզմներով կարելի է ապահովել Արցախի՝ ավելի լայն ներգրավվածությունը, Տիգրան Բալայանն ասաց, որ Արցախն այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններում, կան փաստաթղթեր, որտեղ նշվում է բոլոր կողմերի մասնակցության մասին: «Բայց խնդիրն այլ է, Ադրբեջանը տարիներ շարունակել մերժել է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ: Ուզում եմ հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հիմնական արդյունքը՝ 1994 թվականին զինադադարի հաստատումը, եղել է Ղարաբաղի ու Ադրբեջանի ուղիղ բանակցությունների արդյունքում: Ղարաբաղի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հելդար Ալիևը հանդիպումներ են անցկացրել, ուղիղ հեռախոսազրույցներ են ունեցել»,-նշեց Տիգրան Բալայանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ամենակարևոր կոմպոնենտը համարում է ճիշտ ձևաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաև Արցախը: ՀՀ վարչապետը նման հայտարարությամբ հանդես է եկել Արցախում մայիսի 9-ին անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում: Դա Փաշինյանի առաջին մեծ ասուլիսն էր, նաև միջազգային լրատվամիջոցների մասնակցությամբ՝ Ազգային ժողովում մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց հետո:

Հայերեն English Русский

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը