Մրցակիցս ուժեղ էր և ինձ համար նվեր չէր. Արամ Ավագյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում հերթական մրցակցին՝ մեքսիկացի Էմանուել Լոպեսին «նվեր» չի համարում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մայիսի 20-ի գիշերը WBC Internationa Silver գոտի նվաճած Ավագյանը մասնավորապես փաստեց. «Իհարկե, մրցակիցս ուժեղ էր: Ինձ համար նա «նվեր չէր»: Փորձառու էր, ինչը ցույց տվեց իր մենամարտում: Մարզիչիս հետ` պարոն Թորոսյանի, մշակել էինք մի ծրագիր, որը ես իրականացրեցի մենամարտի ընթացքում: Հակառակորդիս կոտրեցի պարզապես հունից հանելով: Կարողացա այնպես անել, որ մենամարտի առաջին ռաունդներում տարածության մեջ մնա և ստիպեցի մրցակցիս օդի մեջ հարվածներ հասցնել»,-ասաց նա:

Ավագյանը WBC International Silver գոտին նվաճելուց հետո իրավունք ունի պայքարելու WBC աշխարհի չեմպիոնի գոտու համար:

Հանգստյան օրերին իսպանական Էլչե քաղաքում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյի շրջանակներում Ավագյանը մենամարտեց Էմանուել Լոպեսի հետ։ 10 ռաունդանոց մենամարտում Ավագյանը գերազանցեց մրցակցին և դարձավ WBC վարկածով International Silver գոտու հաղթողը: Արամ Ավագյանը մինչ այս 8 մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո