Հասարակական

Արամ Ա-ն հաջողություն է մաղթել Փաշինյանին ի նպաստ Հայաստանի ծաղկման

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն հաջողություն է մաղթել Փաշինյանին ի նպաստ Հայաստանի ծաղկման

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արամ Ա-ն շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ողջունել է նոր ձևավորված կառավարությանը և վարչապետին հաջողություն մաղթել` ի նպաստ Հայաստանի առավել ծաղկման և հզորացման:

Հայաստանի խորհրդարանը մայիսի 8-ին կայացած հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանին ընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում: Վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածության օգտին կողմ քվեարկեց 59, դեմ` 42 պատգամավոր: Նիկոլ Փաշինյանն օրենքով սահմանված կարգով արդեն ձևավորել է նոր կառավարությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում