Հասարակական

Արամ Ա-ն Նիկոլ Փաշինյանին փոխանցել է Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու իր պատկերացումները

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն Նիկոլ Փաշինյանին փոխանցել է Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու իր պատկերացումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում ողջունել է Հայաստանում արդարություն հաստատելուն միտված առանց բռնությունների ժողովրդական շարժումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից, Վեհափառ Հայրապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանին երկիրը ներկա ճգնաժամից սահմանադրական ճանապարհով դուրս բերելու փորձերի համար:

Արամ Ա-ն ասել է,. որ ներկա ճգնաժամային իրավիճակի շարունակականությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար՝ ցնցելով երկրի պետականության հիմքերը: Նա շեշտել է, որ անհրաժեշտ է շուտափույթ լուծման ճանապարհներ որոնել փոխադարձ հասկացվածության և հանդուրժողականության ոգով՝ ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային շահից: Վեհափառ Հայրապետը առկա իրավիճակը հաղթահարելու և քաղաքական լուծման իր պատկերացումները փոխանցել է Նիկոլ Փաշինյանին:

Վեհափառ Հայրապետը նաև հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում