Միջազգային

Շվեյցարական Ալպերում վատ եղանակի պատճառով ալպինիստներ և դահուկորդներ են զոհվել

1 րոպեի ընթերցում

Շվեյցարական Ալպերում վատ եղանակի պատճառով ալպինիստներ և դահուկորդներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս դահուկորդ և երկու ալպինիստ մահացել են Շվեյցարական Ալպերի Վալիսի շրջանում վատ եղանակային պայմանների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ֆրանսիայից, Իտալիայից և Գերմանիայից չորս դահուկորդները եղել են 14-հոգիանոց խմբում, ովքեր ձախողել են հասնել ծովի մակարդակից 3000 մետր վերև:

Ոստիկանությունը հայտարարել է, որ մեկը մահացել է ընկնելու պատճառով, երեքը՝ հիպոթերմիայի: Իսկ 5 փրկվածները ծանր վիճակում են:

Ալպինիստներին գտնելու համար առավոտյան ահազանգ է տրվել, սակայն եղանակը դժվարացրել է որոնումը: Ոստիկանությունը հայտնել է, որ նրանք եղել են 21 և 22 տարեկան: Ալպինիստների ազգությունը դեռ հայտնի չէ:

Շվեյցարական Ալպեր են ներխուժել ուժգին փոթորիկները, իսկ ջերմաստիճանը կտրուկ նվազել է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում