Եվրոպա

Լեհաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են պայմանագիր Apache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են պայմանագիր Apache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ

Լոձ քաղաքում Լեհաստանի թիվ 1 ռազմական ավիացիոն գործարանը և ամերիկյան Boeing կորպորացիան ստորագրել են պայմանագիր Լեհաստանի կողմից գնված 96 Apache AH-64E հարվածային ուղղաթիռների սպասարկման կենտրոնի ստեղծման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Արարողությանը մասնակցել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նրա խոսքով՝ այն կդառնա Եվրոպայում ամերիկյան ուղղաթիռների սպասարկման խոշորագույն կենտրոնը։

Մարտին Լեհաստանի իշխանությունները նման պայմանագիր են ստորագրել ամերիկյան Lockheed Martin կոնցեռնի հետ, որը սենսորային համակարգեր է մատակարարում է Apache ուղղաթիռների համար։

2024 թ. մարտի 12-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և վարչապետ Դոնալդ Տուսկի` Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Լեհաստանին 96 Apache AH-64E ուղղաթիռներ վաճառելու վերաբերյալ։ Դրանց մատակարարման շուրջ պայմանագիրը կնքվել է նույն թվականի օգոստոսին, դրա արժեքը կազմել է 10 միլիարդ դոլար։ Վարշավան կսկսի ստանալ այդ ուղղաթիռները 2028 թվականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում